ԸՆՁԵՌԵՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՎԻԴ-19-ԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

Ունեցե՛ք Ձեր ներդրումը Հայաստանի կին ձեռներեցների համար, դարձե՛ք մենթոր և օգնեք նրանց դարձնելու իրենց բիզնես գաղափարները եկամտի աղբյուր։

Ի՞նչ է IDEA Հայաստան հավելվածը

IDEA Հայաստան հավելվածը մեկնարկում է չորսամսյա ինկուբացիոն ծրագիր՝ ՔՈՎԻԴ-19-ից տուժած հայ կանանց ընձեռելով հնարավորություն իրագործելու իրենց բիզնես գաղափարները։ Ստացե՛ք անհրաժեշտ մենթորություն և գործիքներ, որպեսզի դարձնեք Ձեր բիզնես գաղափարը եկամտի ստեղծման աղբյուր: IDEA Հայաստան հավելվածը չորսամսյա ինտենսիվ առցանց ինկուբացիոն ծրագիր է՝ նախագծված հատուկ այն հայ կին ձեռներեցների համար, ովքեր ունեն բիզնես գաղափար և փնտրում են մենթորություն ու քոուչինգ իրենց բիզնեսը հաջողությամբ զարգացնելու և ընդլայնելու համար՝ միաժամանակ ապահովելով ինքնազբաղվածություն և մեծացնելով իրենց ֆինանսական կայունությունը։ Սա ՄԱԱԶԿ, ՄԱԶԾ, ՄԱԿ-ի կանայք, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Bridge for Billions-ի համատեղ նախաձեռնությունն է, որը նպատակաուղղված է հայ կին-ձեռներեցներին հնարավորությունների ընձեռնմանը և խրախուսմանը։

Դարձեք IDEA Հայաստան հավելվածի կամավոր մենթոր՝ սովորելու, կապեր ձեռք բերելու ու Ձեր ներդրումն ունենալու համար։

Ինչու՞ մասնակցել

Ծանոթացեք հայ կին ձեռներեցների հետ

Կապ հաստատեք նորարարական ձեռներեցների հետ և դարձեք մենթոր ոգեշնչող նախագծերի համար։

Created by ProSymbols from the Noun Project

Ընդլայնեք Ձեր կապերը

Միացեք համաշխարհային համայնքի, որտեղ կգտնեք Ձեր հետաքրքրությունները կիսող 800-ից ավելի մենթորների։ ն։

Created by ProSymbols from the Noun Project

Ունեցեք մասնագիտական աճ

Եղեք տեղեկացված ձեռներեցության ամենավերջին մեթոդոլոգիաների մասին։

Ինքներդ որոշեք՝ երբ և որտեղ

Մեր առցանց հարթակի միջոցով կարող եք Ձեր մենթորությունն անցկացնել ցանկացած վայրից, ցանկացած ժամանակ։

Created by Vectors Market from the Noun Project

Կատարելագործեք Ձեր հմտությունները

Աջակցելով նոր նախագծի մշակմանը՝ զարգացրեք Ձեր՝ որպես մենթոր ունակությունները՝ առաջնորդությունը, ընկալելու և ձեռք մեկնելու կարողությունը, նորարարական մեթոդոլոգիաների տիրապետումը և այլն։

Created by ProSymbols from the Noun Project

Մասնակից եղեք մեծ փոփոխությանը

Աջակցեք ձեռներեցների, ովքեր դիմակայում են մեր ժամանակների ամենաբարդ մարտահրավերներին։

Այս ծրագիրն իդեալական է Ձեզ համար, եթե․․․

Դիմելու վերջնաժամկետը

ՕՐ
ԺԱՄ
ՐՈՊԵ

Սեպտեմբերի 24, ուրբաթ, 2021

Ծրագրի ժամանակացույցը

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ ՈՒՐԲԱԹ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ ՈՒՐԲԱԹ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24

Մենթորների ընտրություն

Ուղարկեք Ձեր դիմումը․ մենք ցանկանում ենք ավելին իմանալ Ձեր և մենթոր դառնալու Ձեր մոտիվացիայի մասին։
Վերջնաժամկետ՝ ԵՐԵՔՇԱԲԹԻ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ
Վերջնաժամկետ՝ ԵՐԵՔՇԱԲԹԻ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

Ընտրված մենթորների հայտարարում

Մենք մանրամասն կուսումնասիրենք բոլոր դիմումները և այս ծրագրին մասնակցելու համար կընտրենք 30 մենթոր։
Վերջնաժամկետ՝ ԵՐԵՔՇԱԲԹԻ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ
Վերջնաժամկետ՝ ԵՐԵՔՇԱԲԹԻ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

Մասնակցեք ընդգրկման հանդիպմանը

Եթե Դուք անցնեք ընտրական փուլը՝ Ձեզ կհրավիրենք մասնակցելու ծրագրի ընդգրկման հանդիպմանը, որի ընթացքում կներկայացնենք ինչպես օգտագործել ինկուբացիոն հարթակը, դրա մեթոդոլոգիան և շատ ավելին։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1 -ից 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1 -ից 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ

Ձեռներեցների և մենթորների փոխադարձ ընտրություն

Մասնակցեք փոխադարձ ընտրության (համապատասխանեցման) գործընթացին և հանդիպեք հիմնադիրների հետ։ Ընտրեք, թե ում հետ եք ցանկանում աշխատել։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՑ ՄԱՐՏԻ 3 -ԻՆ, 2022
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՑ ՄԱՐՏԻ 3 -ԻՆ, 2022

Առցանց ինկուբացիոն ծրագիր

Ծրագրի ընթացքում ամեն շաբաթ կազմակերպեք առանձին հանդիպումներ Ձեր մենթիի հետ,որպեսզի ստուգեք նրանց բիզնես պլանը։ Մի մտահոգվե՛ք․ մեր ծրագիրը քայլ առ քայլ կուղղորդի Ձեզ մենթորության գործընթացի 8 բիզնես մոդելների միջով՝ սկսած Ձեր մենթիի արժեքի առաջարկը հղկելուց, մինչև նրա հետագա աճի և զարգացման պլանի մշակումը։

Ծրագրի մասին

Ծրագիրն առաջարկում է խաղի տեսքով քայլ առ քայլ փորձառություն, որը թույլ է տալիս ձեռներեցներին ստեղծել իրենց բիզնես պլանները և վավերացնել դրանց մոդելը։ Ուսուցման այս գործնական մեթոդը օգնում է Ձեզ մշակել գաղափարներ և գտնել բարդ հարցերի պատասխանները։

Այս մոտեցումը խրախուսում է լինել ավելի բաց, շփվել մարդկանց հետ, կատարել ուսումնասիրություններ ու վավերացնել Ձեր գաղափարները։ Որպես մենթոր՝ ամեն շաբաթ կլինեք Ձեր մենթիի կողքին՝ բարդ նախաձեռնություններում աջակցելու և նոր հեռանկարներ առաջարկելու համար։

Պատրա՞ստ եք սկսել

Ունե՞ք հարցեր ծրագրի վերաբերյալ

Մենթորության համար դիմորդները պետք է ցուցաբերեն խոստումնալից ձեռներեցներին օգնելու եռանդ ու պետք է պատրաստ լինեն ստանձնել որակյալ մենթորություն և արդյունավետ բիզնես հարաբերություններ ապահովելու պարտավորություն։ ։ Մենթորները կունենան ընտրություն՝ աշխատել տվյալ նախագծի վրա կամ՝ ոչ, բայց, պարտավորությունը հանձն առնելուց հետո, պետք է նախատեսեն ձեռներեցի ինկուբացիոն ծրագրի ամբողջ ընթացքում (4 ամիս) շաբաթական մեկուկես ժամ տրամադրել ծրագրին։

Մենթոր լինելը Ձեզ բազմաթիվ առավելություններ կընձեռի։ Նախ, Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու ու կապ հաստատելու ձեռներեցների հետ և միասին աշխատելու ընդհանուր խնդիրների շուրջ։ Բացի այդ, Դուք հնարավորություն կունենաք զարգացնելու Ձեր հմտությունները որպես մենթոր, առնչվելու ամենավերջին նորարարությունների և ձեռներեցության մեթոդոլոգիաների հետ՝ միաժամանակ օգնելով զարգացնել այլ սթարթափ բիզնեսներ։


IDEA Հայաստան հավելվածի ինկուբացիոն ծրագրում մենթորություն անելը ոգեշնչող փորձառություն է, որը կարող եք իրականացնել Ձեզ հարմար կամայական վայրից, որտեղ կա ինտերնետ կապ։

 Նախագծված չորսամսյա ծրագրի ընթացքում, Դուք՝ որպես մենթոր, կուղղորդեք Ձեր ձեռներեցին՝ օգնելով նրան շաբաթական նվազագույնը մեկ ժամ։ Իհարկե, ըստ ցանկության, կարող եք տրամադրել ավելի շատ ժամանակԴուք եք լինելու այն անձը, ով հասկանում է ձեռներեցի բիզնեսի նրբությունները, և ամեն շաբաթ, յուրաքանչյուր վճռորոշ փուլի համար, օգնելու եք նրան վավերացնելիրենց ռազմավարությունը, սկսած՝ հաճախորդների ճիշտ թիրախավորումից, մինչև՝ եռամյա զարգացման պլան կազմումը։ Դուք կաջակցեք ձեռներեցին՝ աշխատելով առցանց հարթակում, ինչպես նաև՝ շաբաթական մեկ անգամ անհատական տեսազանգերի ժամանակ։ Մենք քաջալերում ենք ցանկացած լրացուցիչ կապի հաստատումը և ձեռներեցին տրամադրած հավելյալ ռեսուրսները։ Մեր ծրագիրը կազմված է հետևյալ 8 բիզնես գործիքներից․

  • Արժեքի առաջարկ
  • Մրցակիցների քարտեզագրում
  • Շահագրգիռ կողմերի քարտեզագրում
  • Բիզնես մոդել և մարքեթինգ
  • Գնագոյացում և բիզնեսի կենսունակություն
  • Ֆինանսական կանխատեսումներ
  • Ազդեցության պլան
  • Զարգացման պլան

Այս գործիքները կուղղորդեն Ձեզ և ձեռներեցին արդյունավետորեն ուսումնասիրել և վավերացնել բիզնեսի պլանավորման գործընթացի յուրանքանյուր վճռորոշ փուլ։

Ոչ, մենք փնտրում ենք մենթորներ, ովքեր ունեն ինքնազբաղվածության փորձ։ Եթե Դուք նախկինում ունեցել եք բիզնես կամ ներկայում փոքր բիզնեսի սեփականատեր եք կամ անհատ ձեռներեց, ով պատրաստակամ է օգնել երիտասարդ ձեռներեցների, ապա այս ծրագիրը հե՛նց Ձեզ համար է։
Այո՛։ Երբ Դուք պաշտոնապես ընտրվեք որպես մենթոր, Ձեզ կհրավիրեն մասնակցելու ծրագրի ընդգրկման հանդիպմանը, որի ընթացքում մենք կներկայացնենք մեր նորարարական ձեռներեցության մեթոդոլոգիան և մեր աշխատանքային հարթակը։ Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու այլ մենթորների հետ, և, իհարկե, մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին։ Ավելին՝ Դուք կմիանաք մենթորների առցանց համայնքին և կկարողանաք զրուցել, կիսվել հավելյալ ռեսուրսներով և շարունակել ուսանել։
Այո, կարող եք։ Մեր միակ խնդրանք է՝ եղեք իրատեսական Ձեր հատկացրած ժամանակի հարցում․ համոզվեք, որ չեք խոստանում անել ավելին, քան կարող եք, կամ՝ մյուս կողմի համար առաջացնում մեծ ակնկալիքներ, որոնք հնարավոր չէ իրականացնել ։
Մեր հարթակը ստեղծվել է հենց համագործակցության համար։ Երբ Դուք ստանաք որևէ ձեռներեցի աշխատատարածքի մուտքի թույլտվություն՝ հնարավորություն կունենաք միասին աշխատել նրա բիզնես պլանի վրա՝ յուրաքանչյուր բաժնում թողնելով մեկնաբանություններ, ինչպես նաև, մեր հարթակում մուտքի թույլտվություն կստանաք Ձեր թիմի տեսազանգերի բաժնին, որպեսզի ամեն շաբաթ կարողանաք զանգել և զրուցել այնպես, կարծես գտնվում եք միևնույն սենյակում, ընդամենը մկնիկի մի քանի հպումով։ Բացի նախագծի անհատական հարթակից, Ձեր խմբի (մենթորներ և ձեռներեցներ) այլ մասնակիցների հետ, կընդգրկվեք առցանց խմբային զանգերում՝ իրար հետ հոդվածների և ռեսուրսների փոխանակման, հարցերի քննարկման և դժվարությունները միասին հաղթահարելու համար։ Ավելին՝ Դուք նաև կունենաք մենթի(ներ)ի հետ անհատական հաղորդակցության հնարավորություն, և յուրաքանչյուր թիմ ազատ կլինի ընտրել (ըստ ցանկության) հաղորդակցման այլ միջոցներ, ինչպիսիք են՝ հեռախոսը, էլեկտրոնային փոստը, WhatsApp-ը, Slack-ը և այլն։
Դիմումի գործընթացը սկսելու համար՝ ստեղծեք մենթորի հաշիվ ԱՅՍՏԵՂ և լրացրեք դիմումի ձևանմուշը։ Երբ դիմումը հաստատվի, մենք կծանուցենք Ձեզ և կհրավիրենք ծրագրի ընդգրկման հանդիպմանը՝ շնորհավորելու համար, կծանոթացնենք Ձեր դերի ու մեր մեթոդոլոգիայի հետ և կբացատրենք, թե ինչպես ուսումնասիրել նախագծերը։
Այս ծրագրի համար մենթոր դառնալը լիովին կամավոր փորձառություն է, որի ընթացքում Դուք ազդեցություն եք թողնելու նորեկ ձեռներեցի կյանքի վրա, երբ նա դրա կարիքն ամենաշատն ունի, և ինքներդ սովորելու եք բարձրակարգ ձեռներեցական մեթոդոլոգիաներ։
Այո, այն մենթորներն, ովքեր հաջողությամբ կավարտեն ինկուբացիոն ծրագիրը, կարող են դիմել վկայական ստանալու համար։

Չգտա՞ք Ձեր հարցի պատասխանը

Կապ հաստատեք նախագծի ղեկավարներ Սերգեյի և Ջուլիի հետ, ուղղեք նրանց Ձեր հարցերը գրավոր կամ առցանց հանդիպման միջոցով՝ երբ Ձեզ հարմար է։
Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ)՝ համագործակցելով Bridge for Billions-ի հետ, ստեղծել է IDEA հավելվածը՝ առցանց ծրագիր, որն ամբողջ աշխարհից երիտասարդ ձեռներեցներին կապում է համապատասխան մենթորների հետ՝ դրանով խթանելով նոր ձեռներեցական համայնքների աճը և ձեռներեցության մշակույթի զարգացումը։